տուն Քաղաքական Միջազգային Հոնգկոնգցի աղջիկը հղի է ծնվել

Հոնգկոնգցի աղջիկը հղի է ծնվել

47
0

7-weeks-pregnant

Հոնգկոնգում արտառոց ծնունդ է արձանագրվել։ Պարզվել է, որ նորածին աղջիկը հղի է իր երկու եղբայրներով։ Այս մասին գրում է Live Science-ը։

Աշխարհում հաճախակի են դեպքերը, երբ նման ծնդուներ են արձանագրվում։ Նման ծնունդերի հաճախականությունը կազմում է մեկը՝ կես միլիոնի։ Գիտնականների մի մասն ասում էր, որ դրանք ուռուցքներ են։ Բայց հոնգոկոնգցի աղջկա փորում եղել են նրա զույգ եղբայրները, որոնք սկզբնական փուլում եղել են առողջ պտուղներ, սակայն «կլանվել» են քրոջ օրգանիզմի կողմից։

Երեք շաբաթ անց երեխային վիրահատած բժիշկները նրա լյարդի և երիկամի միջև հայտնաբերել են երկու պտուղ՝ 9.3 և 14.2 գրամանոց, որը համապատասխանում է 8 և 10 շաբաթական հղիությանը։