Օգոստոսի 6-ին, ժամը 21:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի 2-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 03:00-ին: Այրվել է մոտ 5 տոննա անասնակեր: