տուն Լուրեր Վալենտին Գաֆտը գլխուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանդանոց

Վալենտին Գաֆտը գլխուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանդանոց

170
0

Ինչպես հաղորդում է  РЕН ТВ-ն, ռուս սիրված դերասան Վալենտին Գաֆտը գլխուղեղի կաթվածով հայտնվել է հիվանդանոցում։ Հեռուստաալիքի տվյալներով, դերասանի ինքնազգացողությունը մեկ շաբաթ առաջ վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացան բաժին։ Այժմ Գաֆտի վիճակը կայունացել է, նա գտնվում է նյարդաբանության բաժանմունքում։ Դերասանի գործընկեր եւ մտերիմ Սաիդ Բագովը հաստատել է, որ Գաֆտը հիվանդանոցում է եւ իրեն համեմատաբար լավ է զգում։ Տեղեկությունը հաստատել է նաեւ դերասանի կինը՝ Օլգա Օստրոումովան. «Վալենտին Իոսիֆովիչը հիվանդանոցում է, վիճակը՝ բավարար, սակայն դուրս գրման մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է դերասանուհին։

Վալենտին Գաֆտը  ծնվել է 1935 թվականին, սեպտեմբերի 2-ին: Նա նկարահանվել է «Գարաժ», «Ավետյաց երկինք», «Բարեխոսեք խեղճ հուսարի համար», «Կախարդները», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» եւ այլ  ֆիլմերում: