տուն Քաղաքական Միջազգային Ռուսական հետախույզ ինքնաթիռը ստիպել է օդ բարձրացնել թուրքական ռազմական կործանիչներ

Ռուսական հետախույզ ինքնաթիռը ստիպել է օդ բարձրացնել թուրքական ռազմական կործանիչներ

244
0

f-16-j-98821f16wwf

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը օդ է հանել f-16 կործանիչներ այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետախույզ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սև ծովի ափերի մոտ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նախորդ շաբաթ նման երկու միջադեպ է եղել։ Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Il-20 տեսակի ռուսական ինքնաթիռը որոշ ժամանակ մնացել է միջազգային օդային տարածքում։ Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև հունվարի 21-ին։

Ռուսական ինքնաթիռները խախտում են նաև եվրոպական երկրների օդային տարածքները՝ սադրելով նրանց ռազմաօդային ուժերին։