տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ֆուրունկուլոզ (չիբան)

Բժշկի անկյուն. Ֆուրունկուլոզ (չիբան)

2622
0

4416-skin-care-how-to-fix-a-painful-pimple

Յուրաքանչյուր մազարմատի կողքին ճարպագեղձ, քրտնագեղձ կա ու արյունատար անոթներ, որոնք այդ համակարգը սնուցում են արյունով: Ու այդ համալիրի բորբոքումը կոչվում է ֆուրունկուլ: Բորբոքումն առաջանում է մաշկի վրա կամ էլ շրջակա միջավայրից մաշկին հայտնված բակտերիաների պատճառով: Դրան նպաստող գործոններից են` -անբավարար հիգիենան -մաշկի միկրովնասվածքները (ճաքեր) -առատ քրտնարտադրությունը -շաքարային դիաբետը, ինչպես նաև` դեռահասության տարիքը: Եթե բազմաթիվ ֆուրունկուլներ են առաջանում ու դժվար բուժվում, ապա պետք է անպայման դիմել մասնագետի, քանի որ դա կարող է շաքարային դիաբետի արտահայտություն լինել, որը լուրջ ու մասնագիտական բուժում է պահանջում: Բացի այդ պետք է նշել, որ ինքնուրույն չի կարելի սեղմել` ֆուրունկուլի պարունակությունից ազատվելու նպատակով. դա հղի է վարակվելու ու վարակի տարածման ռիսկով: Հատկապես վտանգավոր է գլխի ֆուրունկուլներից ինքնուրույն ազատվելու ցանկացած փորձ, քանի որ այդ դեպքում վարակն անմիջապես կարող է տարածվել արյունատար անոթներով` ուղեղում` ուղեղաբորբի կամ էլ արյան վարակման հանգեցնելով: Կանխարգելման նպատակով պարզապես պետք է հետևել անձնական հիգիենային ու ժամանակին բուժել մաշկի վնասվածքները` բակտերիաների թափանցման մուտքը խոչընդոտելու նպատակով: