Ռուսական արտարժույթը երեկ նոր հակառեկորդ է թարմացրել՝ ընդհուպ մոտենալով 40 ռուբլի մեկ դոլարի դիմաց շեմին։ Երեկ կայացած վաճառքների արդյունքում փոխարժեքը կազմել է 39.59 ռուբլի մեկ դոլարի դիմաց։
Վերլուծաբանները նշում են, որ ռուբլու թուլացումը համընկել է ընկերութոյւնների կողմից հարկերի վճարման, և հետևանաբար՝ ռուբլու նկատմամբ պահանջարկի կտրուկ բարձրացման հետ։ Սակայն ռուբլու նկատմամբ ամենամեծ ճնշումը գործադրում է տնտեսական աճի անկումը, կապիտալի հսկայական արտահոսքը, գնաճի բարձր տեմպերը։ Այս մասին հաղորդում է Kommersant-ը։
Բացի այդ, վերջին մեկ օրում ուկրաինացի զինվորականները կրել են ամենամեծ կոորւստները հրադադար հաստատելուց հետո, և ներդրողները մտահոգութոյւն ունեն, որ պատժամիջոցները կավելանան։ Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտարարել է, որ առայժմ հիմքեր չի տեսնում պատժամիջոցները թուլացնելու համար։ Այս պայմաններում ռուսական ընկերությունները ստիպված են շուկայից դոլար գնել արտաքին փոխառությունների պարտքերը մինչև տարվա վերջ փակելու համար։ Ըստ վերլուծաբանների՝ մինչև այս տարվա վերջ անհրաժեշտ է վճարել 33 մլրդ դոլար, մինչև հաջորդ տարվա վերջ՝ 57 մլրդ։
Եթե նախկինում պարտքերը փակելու համար ռուսական ընկերությունները կարողանում էին վարկեր վերցնել միջազգային ֆինանսական կառույցներից, ապա հիմա ստիպված են դոլար և եվրո փնտրել ներքին շուկայում։