տուն Լուրեր «Ռեալ»-ի հայտացուցակը` «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի դեմ խաղում

«Ռեալ»-ի հայտացուցակը` «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի դեմ խաղում

245
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու Ավստրիայում կայանալիք «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ ընկերական խաղին:

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Կեյլոր Նավաս, Անդրեյ Լունին:

Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Դե լա Ֆուենտե:

 

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո:

Հարձակվողներ՝ Բենզեմա, Լուկաս Վասկես, Յովիչ, Վինիսիուս Ժունիոր, Էդեն Ազարը:

Հայտացուցակից բացակայող Գարեթ Բեյլը, Խամես Ռոդրիգեսը և Մարիանո Դիասը, ամենայն հավանականությամբ, լքելու են «սերուցքայինների» շարքերը:

Հավելենք, որ «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

armsport.am