տուն Արցախ Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին

120
0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվության ծառայությունից։

Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ եւ կարեւորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջեւ ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետեւողականությունն ապահովելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաեւ հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը: