Մադրիդի երկրորդ թիմի «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, թե ինչու Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի ստացել «Ոսկե գնդակ 2014»-ը։
«Հասկանում եմ, որ գերմանացիները կարծում էին, թե Նոյերը պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այդ թեմայով վեճերրը տարածվել էին ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Ֆրանսիայում, Իսպանիայում։
Նոյերն իրոք արժանի է «Ոսկե գնդակի»։ Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որը դարպասապահի արվեստը բարձրացրել է նոր մակարդակի։ Բայց միաժամանակ Ռոնալդուն՝ այլ մոլորակի ֆուտբոլիստ է», — ասել է Զիդանը Sports Mole-ին։