Երեկ Սպիտակ տունը դատապարտել է Լիբիայում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից եգիպտացի 21 քրիստոնյաների սպանությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ իշխանություններն այն որակել են վախկոտների և ստորների հանցագործություն։ Ավելի վաղ, իսլամիստները հրապարակել էին տեսանյութ, որում գլխատում են եգիպտացի քրիստոնյաների։ Տեսանյութում գրոհայիններից մեկն ասում է, որ այսուհետ «իսլամական պետությունն» ակտիվանում է Լիբիայում։