տուն Լուրեր Նալբանդյանը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

Նալբանդյանը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

133
0

nal

Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29­-ին կմեկնի Շվեյցարիա։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մարտի 30-­ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։