տուն Լուրեր Որտեղ է պահվում ադամանդակուռ ոսկեձույլ «Հայոց այբուբենը»

Որտեղ է պահվում ադամանդակուռ ոսկեձույլ «Հայոց այբուբենը»

1866
0

Golden-alphabet

Գիտե՞ք, որ  ոսկեձույլ, ադամանդակուռ և բազմաթիվ թանկարժեք քարերից պատրաստված «Հայոց այբուբենը» պահվում է Վեհարանում։

Արվեստի այս գլուխգործոցը պատրաստվել է 1976 թվականին` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և նախաձեռնությամբ, հայտնի ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի տառային էսքիզներով և ճանաչված ոսկերիչ Ժիրար Չուլոյանի ջանքերով:

Հայոց տառերի ոսկին տարբեր ժամանակներում Ս. Էջմիածնին են նվիրաբերել  հայորդիներ սփյուռքից և հայկական տարբեր գաղթօջախներից, որոնք արտագաղթել էին Արևմտյան Հայաստանից:

Մաշտոցաստեղծ 36 զինվորները հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշն են, որոնք դարերի ընթացքում հային հայ են պահել: