տուն Լուրեր Մի օր ձեր կառավարության շենքում հրավիրեք թեյ խմելու. մարտունեցին՝ Փաշինյանին

Մի օր ձեր կառավարության շենքում հրավիրեք թեյ խմելու. մարտունեցին՝ Փաշինյանին

164
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ:

Մարտունիում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը ցանկացավ ինքն էլ իր խոսքն ասել Փաշինյանին և մի խնդրանքով դիմել. «Ես չեմ ուզում շնորհակալություն հայտնեմ, Աստծուն են հայտնում շնորհակալություն:

Հեղափոխության օրերին մեր ժողովուրդն ասում էր՝ մինչև Նիկոլը չգա, չեն հավատա: Ուրախ ենք, որ այստեղ եք: Իհարկե, ցավոք սրտի, մինչև եկաք հասաք մեզ՝ արդեն պաշտոնակատար դարձաք, բայց հույս ունենք, որ կշտկվի: Հիմա որպես ժողովուրդ ուզում ենք համոզվել և հաստատակամ՝ եթե պետք լինի՝ անգամ դեպի մահ ձեր հետ միասին: Մեր պաշտոնյաները ցանկանում են, որ մարզերին ուշադրություն դարձնեն, առավել ևս՝ Գեղարքունիքին: Սրանից հետո խնդրում եմ, պահանջում ենք, որ ավելի հաճախ գաք: Ես ո՛չ գիտնական եմ, ո՛չ մեծ փողեր ունեմ, ցանկանում եմ որպես դուխով, որպես ժողովուրդ մի օր ձեր կառավարության շենքում հրավիրեք թեյ խմելու: Էդ ո՞նց ա՝ ամեն տեսակ մարդ ընդունում եք: Հասարակ մարդ եմ, գանք, իրար հետ նստենք, թեյ խմենք»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Ես դեմ չեմ թեյ խմելուն, բայց տեսեք՝ ինչքան մարդ կա, այստեղ ո՞վ է դեմ, որ թեյ խմի: Ես կգամ, իրար հետ թեյ կխմենք, կխոսենք, ըստ անհրաժեշտության՝ նաև առանձին»: