Մասաչուսեթս նահանգը ներկայացնող «Նյու Ինգլենդ Փեթրիոթս» թիմը 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է Սուպեր Նոուլում՝ ամերիկյան ֆուտբոլի տարվա գլխավոր եզրափակչում։ Այս խաղում մասաչուսեսյան թիմն առավելության է հասել «Սիեթլ Սիհոքսի» նկատմամբ՝ 28։24 հաշվով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Նյու Ինգլենդի» համար սա չորորդ հաղթանակն է Սուպեր Բոուլում։ Նախկինում այդ թիմը հաղթել էր 2001, 2003 և 2004 թվականների եզրափակիչներում։
Ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչը մարզական ամենանշանակալի իրադարձությունն է ամերիկյան և համաշխարհային սպորտում։ Եզրափակիչն ամբողջ աշխարհում դիտում է 300 մլն մարդ, իսկ գովազդային կես րոպեն արժե 4.5 մլն դոլար։