տուն Լուրեր Գյումրիում դանակահարված բժիշկը դուրս է գրվել

Գյումրիում դանակահարված բժիշկը դուրս է գրվել

168
0

artush-asatryan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 25-ին Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Վաղ առավոտյան 2 դիմակավորված անձինք Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի գնալու ժամանակ դանակի մի քանի հարվածներ էին  հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին: Վերջինս տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Այսօր  կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը Araratnews.am-ին հայտնեց, որ բժիշկ Արտուշ Ասատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Կիրակոսյանի փոխանցմամբ, ընտանեկան բժիշկը երեկ է դուրս գրվել:  Դանակահարված բժշկի առողջական վիճակը  բավարար է գնահատվել, կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ,  Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ բժիշկ Արտուշ Ասատրյանը մի քանի օր բուժումը կշարունակի  ամբուլատոր  պայմաններում:

Նշենք, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: