Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում տեղի ունեցավ Լևոն Հայրապետյանի գործով դատավարությունը, որի ժամանակ մեղադրող կողմը հանդես էր գալու եզրափակիչ ճառով եւ հայտնելու էր թե ազատազրկման ինչ ժամկետ է պահանջում ամբաստանյալի համար: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը մեղադրող կողմը դատարանից խնդրել է մեղավոր ճանաչել Լևոն Հայրապետյանին և վերջինիս համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:
Դատական նիստի ընթացքում Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզվեստևը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման, հայտարարել է , որ 20 միլիոն ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացնելու ընդդեմ Հայրապետյանի: