Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասն այսօր հրաման է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության ռեճերենդում անցկացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կատալոնիայի ազգային ժողովը սեպտեմբերի 19-ին օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս անցկացնել համազգային հարցումներ առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության։ Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել էր, որ բողոքարկելու է այդ օրենքը Սահմանադրական դատարանում։ Բացի այդ, Մադրիդը պնդում է, որ շոտլանդականի նման հանրաքվեները վտանգ են ներկայացնում Եվրամիության ամբողջականության համար։
Կատալոնացիներն, իրենց հերթին, պնդում են, որ անկաշությունն իրենց անհրաժեշտ է, քանի որ Իսպանիայի իշխանությունները նվազեցնում են բյուջետային ծախսերն իրենց շրջանի համար։ Նշում է BBC-ն։
Համաձայն Կատալոնական ինքնավարության իշխանությունների ծրագրի՝ կատալոնացիները պետք է պատասխանեն երկու հարցի՝ «Ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն» եւ «Եթե այո՝ ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»։ Իսպանիայի Սահմանադրական դատարանը այդ հանրաքվեն ճանաչել է անօրինական։
Omnibus կարծիքների կենտրոնի հարցումների համաձայն՝ 58,8%-ը՝ «լիովին» կա «հիմնականում» համաձայն են, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն, իսկ 31,9%-ը դեմ են։