տուն Լուրեր Ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվեց 11 տարի ազատազրկման

Ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվեց 11 տարի ազատազրկման

110
0

Xachik-Martirosyan

Հայաստանի ԱԱԾ տվյալներով, Ոստիկանության նախկին սպա Խաչիկ Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից հանձնարարվել էր ստանալ ռազմական բնույթի տեղեկատվություն եւ այդ ուղղությամբ կատարել էր որոշակի քալեր։ Ստացված տվյալները նա մտադիր էր ներկայացնել ադրբեջանական կողմին, ինչն էլ հայտնաբերվել էր ԱԱԾ-ի կողմից։ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածով (քր. օր. 299-րդ հոդվածի 1-ին մաս)։

Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ դատարանը (դատավոր Մեսրոպ Մակյան)  որոշել է Հայկական ոստիկանության աշխատակից, նախկին գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանին, ով կասկածվում էր ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ, դատապարտել 11 տարի ազատազրկման։

Մարտիրոսյանը 60 տարեկան է, Երեւանի բնակիչ։ Ըստ Հայաստանի ոստիկանական ծառայությունների՝ նա ազատվել է աշխատանքից 2011թ՝ կապված տարիքային սահմանափակման հետ։ Մարտիրոսյանի դատավարությունը դռնփակ է ընթացել։ Նա պատիժը կկրի «Վարդաշեն» քրեա-կատարողական հիմնարկում։ Մեղադրվողի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել որոշումը։

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հերքել է այն լուրերը, թե հայ ոստիկանը իրենց հետ համագործակցում է։