տուն Քաղաքական Միջազգային 14 ժամ տևած բանակցություններն ավարտվել են․ արդյունքն առայժմ անհայտ է

14 ժամ տևած բանակցություններն ավարտվել են․ արդյունքն առայժմ անհայտ է

114
0

2_ee26aaf4

Ինչպես տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը, նորմանդական քառյակի մասնակիցները մոտ 14 ժամ տևած բանակցություններից հետո լքել են բանակցությունների դահլիճը։

Սկզբում այնտեղից դուրս է եկել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, նրան հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև՝ Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ շարունակություն է ունենալու այս գործընթացը։

Արդեն տեղեկացրել ենք, որ բանակցությունների վայր են ժամանել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։