տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կժամանի փետրվարի 15-ին

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կժամանի փետրվարի 15-ին

39
0

OSCE-co-chairs

Եվրոպայի անվտանգության և համակագործակցության կազմակերպության ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն փետրվարի 15-ին։ Ա յս մասին Trend գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները։

Համանախագահները սկզբում կլինեն Բաքվում, այնուհետև փետրվարի 16-ին կժամանեն Երևան։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք համանախագահները պատրաստվում են այցելել Ստեփանակերտ։