տուն Հասարակություն Հարկադիր պարապուրդում գտնվող 800-900 վարորդ կառավարության ծրագրով աջակցություն կստանա.

Հարկադիր պարապուրդում գտնվող 800-900 վարորդ կառավարության ծրագրով աջակցություն կստանա.

234
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի հասարակական տրանսպորտի՝ օրերս բողոքի ցույց իրականացրած վարորդների խնդիրը կարծես թե լուծվել է:

ՀՀ  կառավարության ապրիլի 16-ի որոշման համաձայն ընդլայնվել էր սոցիալական աջակցության 8-րդ միջոցառման շրջանակը, որում ներգրավվել են նաեւ վարորդները:

Ըստ նոր որոշման՝ միջոցառման շահառու են հանդիսանում նաեւ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ) գործունեության մեջ ներգրավված քաղաքացիներն ու անհատ ձեռնարկատերերը:

Այս պահին մայրաքաղաքում հարկադիր պարապուրդի է մատնված առնվազն 900 վարորդ: