Նախորդ շաբաթ հանրային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին կառավարությունից ֆինանսական փոխհատուցում: Պարետատան խոսնակն ասել էր՝ քննարկում ենք նրանց աջակցելը:
Araratnews.am-ը կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ կառավարությունը բողոքող վարորդներին ինչպե՞ս է աջակցելու: «Աջակցության ծրագրերից 8-րդն է վերաբերում վարորդներին»,- ասացին վարչությունից:
Հիշեցնենք՝ 8-րդ միջոցառման՝ տուժած ոլորտների ցանկում ավելացվում են՝ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։ Աջակցությունը միանգամյա է՝ 68.000 դրամ: