տուն Քաղաքական Հայաստան Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ.Հայկ Կոնջորյան

Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ.Հայկ Կոնջորյան

282
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ առևտրի կենտրոններից մեկում էի։ Փոքրիկ ուսումնասիրություն արեցի՝ զրուցելով քաղաքացիների հետ։ Մարդիկ սթափ գնահատում են իրավիճակը, ավելի շատ են ականջալուր լինում հիգիենայի պահպանման կանոններին, սրտացավորեն անում են իրենց առաջարկները իրավիճակը բարելավվելու համար։ Հոգատարության և ջերմության մթնոլերտ կա իրական կյանքում միմյանց հանդեպ։ Սա մեր ժողովրդին բնորոշ հիանալի հատկություն է՝ ճգնաժամային իրավիճակներում համախմբվելու, միմյանց թիկունք լինելու, ամեն մեկն իր ներդրումն ունենալու։ Հարկավոր է սակայն, որ հոգատարությունն ու փոխօգնությունը այս պարագայում դրսևորվեն երկաթյա կարգապահությամբ, առաջարկվող կանոններին խստորեն հետևելով, սթափությունը պահպանելով, իսկ համախմբվածությունը այս պարագայում լինի յուրաքանչյուրիս անհատական գործողություններով և պատասխանատվությամբ։ Ի դեպ, կա նաև հստակ գիտակցում առ այն, որ կոնկրետ մարդիկ և ուժեր փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ՝ խաղալով մարդկանց վախերի հետ և փորձելով քաղաքական դավեր նյութել։ Մի խոսքով, մեր հանրությունը անհամեմատ սթափ և տեղեկացված է, մնում է միմյանց հետ համագործակցելով կարողանանք հաջողությամբ դուրս գալ այս իրավիճակից։ Կարևորը՝ սթափություն և կարգապահություն, և ամեն բան լավ է լինելու»։