Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է կառավարության նիստը: Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձավ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
«Տեղյակ եք, որ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, և սպասվում է Հայաստանի Հանրապետության դիտորդների մասնակցություն, և մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր: Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ այսօր արդեն համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ՝ հասկանանք, թե դիտորդները արդյոք, այսպես ասած, ռիսկային գոտիներից են թե ոչ, եթե ռիսկային գոտիներից են, փորձենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ նրանք անպայման թեստավորվեն արագ թեստերով»,- ասաց վարչապետը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ Արցախում դեռևս, բարեբախտաբար, կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: