տուն Արցախ Այսօր Աղդամի ազատագրման 27-րդ տարեդարձն է

Այսօր Աղդամի ազատագրման 27-րդ տարեդարձն է

1515
0

1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։  Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամից գնդակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը։  1993 թվականի հուլիսի 23-ին անցել է հայկական վերահսկողության տակ։ 

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից հակառակորդը պարբերաբար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։

Աղդամը (2010 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա, ադրբ.՝ Ağdam), անբնակ քաղաք դաշտային Արցախում։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ Պահպանվել է մեկ մզկիթ։

Ասկերան քաղաքից դեպի Ակնա տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայոց արքա Տիգրան Բ–ի հիմնած 4 Տիգրանակերտ անունով քաղաքներից մեկը, որտեղ ակտիվ կերպով իրականացվում են պեղումներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  օրվա կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական վերլուծաբան-փորձագետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի  պետ Արծրուն Հովհաննիսյանը: