տուն Արցախ Ստեփանակերտում արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. ՀԾՏՄԿՊՀ

Ստեփանակերտում արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. ՀԾՏՄԿՊՀ

253
0

Ստեփանակերտում արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում:Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 33 դրամ կամ 4.7%:Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 33 դրամ կամ 4.1%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 4.2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են ադամաթուզ և դիզվառելիք ապրանքային շուկաներում», — ասված է հաղորդագրության մեջ: