տուն Տնտեսական Որոշումն արդեն կայացված է. Կարինե Մինասյանը՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին (տեսանյութ)

Որոշումն արդեն կայացված է. Կարինե Մինասյանը՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին (տեսանյութ)

339
0

Հայաստանի և Մաքսային միության միջև բանակցային գործընթացը նախապատրաստելու համար 7 աշխատանքային խմբեր կձևավորվեն: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ առաջինը ընդհանուր իրավական խումբն է, երկրորդը՝ սակագնային կարգավորման խնդիրների, երրորդը՝ ոչ սակագնային կարգավորման հետ կապված հարցերի, չորրորդը՝ տեխնիկական կարգավորման, հինգերորդը՝ հարկային և մաքսային հարցերի, վերցերորդը՝ ՄՄ ենթակառուցվածքների ուսումնասիրության, յոթերորդը՝ մրցակցության հետ կապված խնդիրների կարգավորման խումբն է:  Կ. Մինասյանը բացառեց, որ ՄՄ հետ բանակցությունները կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Եվրամիության հետ բանակցությունները. «Որոշումն արդեն կայացված է»:  Միաժամանակ, նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=h2BEtbhL2-E

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/19/277560.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here