Ararartnews.am-ն այսօր գրել է դանակահարված դպրոցականի դեպքի մասին:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին հարցրինք՝ ոստիկանությունը դեպքից մանրամասներ կարո՞ղ է ասել, արդյոք ընթացք տվել է դեպքին: «Դեպքն արձանագրվել է Մալաթիայի ոստիկանության բաժնում: Նյութեր են նախապատրաստվում»,- պատասխանեց Զարզանդ Գաբրիելյանը: