տուն Հասարակություն Մանրամասներ՝ դանակահարված դպրոցականի առողջական վիճակից

Մանրամասներ՝ դանակահարված դպրոցականի առողջական վիճակից

513
0

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Երևանում դանակահարել են 14–ամյա պատանու։  Դանակահարված պատանին տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցականը բժշկական կենտրոն տեղափոխվել է երեկ` աջ ազդրի շրջանի վնասվածքներով։ «Ամբուլատոր բուժում ստացել և գնացել է, քանի որ բարդ վնասվածք չի եղել: Տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցույց են տվել, ու գնացել է տուն»,- ասաց Դերձյանը: