Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք հետագա համագործակցությանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացման ծրագրերին»: