տուն Սպորտ Մինչեւ մարտի 26-ը կունենանք նոր մարզիչ. ՀՖՖ

Մինչեւ մարտի 26-ը կունենանք նոր մարզիչ. ՀՖՖ

288
0

Գրել էինք, որ Աբրահամ Խաշմանյանն այլեւս Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չէ:

Araratnews.am-ը փորձեց մանրամասներ իմանալ Աբրահամ Խաշմանյանից եւ ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց: Տեղեկացանք՝ արտերկրում չէ:

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանն էլ անկոտրում մնաց, ասելով, թե բացի պաշտոնական հաղորդագրությունից՝ այլ տեղեկություն չի կարող ասել:

Հարցին՝ ե՞րբ կունենանք նոր մարզիչ, ՀՖՖ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի խոսքով՝ բանակցում են մի քանի մարզչի հետ: «Մինչեւ այս տարի մարտի 26-ը կունենանք նոր մարզիչ»,- վստահեցրեց ՀՖՖ-ի խոսնակը:

Բոլորովին վերջերս էլ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Աբրահամ Խաշմանյանն էլ ասաց՝ պատճառները շատ են, իսկ թե կոնկրետ որոնք են, հեռախոսով հրաժարվեց հարցերի պատասխանել:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտի 26-ին Տաշքենդում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հավաքականի հետ:

Սոնա Դավթյան