տուն Աշխարհ Փորձել են 13 հազար դոլարով նորածնի վաճառել. ձերբակալվել է նաև երեխայի մայրը

Փորձել են 13 հազար դոլարով նորածնի վաճառել. ձերբակալվել է նաև երեխայի մայրը

779
0
Վրաստանում նորածին երեխային վաճառելու փորձի համար  7 հոգի  ձերբակալվել է:

Այս մասին հայտնում է Apsny.ge-ը:

Ձերբակալվածների թվում են երեխայի մայրը և բժշկական հաստատության երկու բժիշկ: Ձերբակալվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել նման հանցագործության համար:

Նրանք գտել են  մի տղամարդու, որը պատրաստ է եղել երեխա գնել և նրանից պահանջել են 13 հազար դոլար: Դեռ հղիության ընթացքում հանցագործությունը կոծկելու համար երեխայի մայրը գրանցվել է բժշկական հաստատությունում՝ կեղծ անունով և ազգանունով:

Քննիչները փետրվարի 6-ին բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս  գործում: Այս պահին նորածինը գտնվում է համապատասխան ծառայությունների հսկողության տակ:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-1 հոդվածի 3-րդ մասով.«Մարդկանց թրաֆիքինգ (թրաֆիքինգ), անչափահասի նկատմամբ ապօրինի գործողություններ ՝ նախնական դավադրության մեջ կատարված մի խումբ անձանց կողմից»: