տուն Արցախ Մասիս Մայիլյանը չի մասնակցի բանավեճին․ Վահրամ Պողոսյան

Մասիս Մայիլյանը չի մասնակցի բանավեճին․ Վահրամ Պողոսյան

342
0
Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունն այսօր՝ ապրիլի 12-ին կլինի Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։ Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց»,- նշված է գրառման մեջ: