տուն Արցախ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» կոչի համար Նիդերլանդներում դատավճիռ է կայացել. Տիգրան...

«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» կոչի համար Նիդերլանդներում դատավճիռ է կայացել. Տիգրան Բալայան

468
0
Տիգրան Բալայան

Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

«Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։

2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպած բողոքի ցույցին Իլհան Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։

Այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։

Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և օրենքի գերակայության երաշխավորի իր դերը։

#Dutch Supreme Court confirmed the judgements of lower instances on violent nature of the statement of the president of the Dutch #Azerbaijani#Turkish Cultural Association: “#Karabakh will become the grave of the #Armenia|ns”

This judgement is a result of dedicated fight of #Dutch-Armenians against manifestations of racism.

Dutch Court upheld its role as a true guarantor of tolerance and rule of law.

https://www.rechtspraak.nl/…/Veroordeling-wegens-het-aanzet…»,-գրել է դեսպանը: