Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Գումարը կփոխանցվի Australia Wildfire Fund հիմնադրամին։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ հիմնադրամը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:
Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:
Հավելենք, որ Earth Alliance-ը ստեղծվել է 2019թ.՝ Դի Կապրիոյի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսի, ներդրող Բրայան Շեթի կողմից: