Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի մանդատների բաշխվածությունը:
Ըստ այդմ Արցախի ԱԺ պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
1. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ,
2. «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ,
3. Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ: