տուն Արցախ Ընտրական իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոք չի եղել. Արցախի ՄԻՊ

Ընտրական իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոք չի եղել. Արցախի ՄԻՊ

158
0

Նախընտրական շրջանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ չի ստացվել իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Այս մասին  Արցախում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Եղել են որոշ զանգեր իրավունքների պարզաբանման խնդրանքով, բայց կոնկրետ բողոքի վերաբերյալ ո՛չ զանգ, ո՛չ էլ դիմում չենք ստացել: Լարված իրավիճակ չի եղել»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը մանրամասնեց, որ մարդու իրավունքների աշխատակազմը հատուկ լիազորություններ չունի ընտրություններում դիտորդական առաքելություններ կատարելու, բայց կոնկրետ բողոքների հիման վրա կարող է որոշում կայացնել աշխատողներին ընտրատեղամաս ուղարկելու վերաբերյալ:

«Թեժ գիծը գործում է, հասանելի ենք դիտորդների համար, լրատվամիջոցների համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վաղը Արցախի 228 համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here