տուն Արցախ Ընկերության տարածքում հայտնաբերվել է դիակը

Ընկերության տարածքում հայտնաբերվել է դիակը

483
0

Հունվարի 27-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 06:38-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 13 հասցեում տեղակայված «Շին-վեր պլյուս» ՍՊԸ-ում հայտնաբերել է մայրաքաղաքի բնակիչ 1965թ. ծնված Շ. Ա.-ի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: