տուն Լուրեր Զիվորները ծեծկռտուք են հրահրել, այնուհետև դիմել փախուստի․ Պարզաբանում է ՊՆ մամուլի խոսնակը

Զիվորները ծեծկռտուք են հրահրել, այնուհետև դիմել փախուստի․ Պարզաբանում է ՊՆ մամուլի խոսնակը

104
0

новый коллаж

Araratnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր լուրջ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ «Կանազի» զինվորական հոսպիտալում։

Քիչ առաջ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է իրավիճակը ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here