տուն Արցախ Երբ եւ որտեղ տեղի կունենա Արցախի նախագահի երդմնակալությունը

Երբ եւ որտեղ տեղի կունենա Արցախի նախագահի երդմնակալությունը

241
0

Araratnews.am-ն այսօր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին հարցրեց՝ ե՞րբ է տեղի ունենալու Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը, որտե՞ղ, ովքե՞ր են հրավիրված լինելու: «Երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Ստեփանակերտում։ Արարողության վայրը, հյուրերի ցանկը կհրապարակվի հետագայում: Դեռ ոչինչ հստակ չէ»,- ասաց խոսնակը:

Մեզ հասած տեղեկություններով՝  երդմնակալությունը գուցե տեղի ունենա Ստեփանակերտի երիտասարդության պալատում: