տուն Արցախ Եվրախորհրդարանի բանաձևում ԼՂ հակամարտությունը շահեկանորեն առանձնացված է մյուս հակամարտություններից

Եվրախորհրդարանի բանաձևում ԼՂ հակամարտությունը շահեկանորեն առանձնացված է մյուս հակամարտություններից

279
0

Եվրախորհրդարանը հունիսի 19-ին 507 կողմ և 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները (2019/2209(INI) բանաձև

Ընդունված բանաձևը բավական կարևոր է, քանզի արտահայտում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը Արևելյան գործընկերության ծրագրի, մասնակից երկրների հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բանաձևի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շահեկանորեն և հմտորեն առանձնացված է ԱլԳ տարածաշրջանում առկա մյուս հակամարտություններից, և դրանց վերաբերյալ ամրագրված ընդհանրական գնահատականներից:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որն իր ձևակերպումներով բավական չեզոք է, ներկայացված է «b r» կետում: Այն ձևակերպված է հետևյալ կերպ. «[Եվրախորհրդարանը] հաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009թ. Հիմնարար սկզբունքներին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975թ.-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կարգավորմանը հասնելու նպատակով»։

Այս պարբերությունում թեև առանձին չեն նշվում հիմնարար 3 սկզբունքները` ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, այնուամենայնիվ այդ սկզբունքները տեքստում հիշատակվող ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի մաս են կազմում: Բացի այդ, դրանք ներառված են են նաև 2009թ.  Լ’Ակվիլայում ներկայացված Հիմնարար սկզբունքներում: Հատկանշական է, որ ԱլԳ շրջանակներում նախկինում եղել են դեպքեր, երբ Հիմնարար սկզբունքների վրա անգամ անուղղակի հղման պատճառով ադրբեջանական կողմը բոյկոտել է նույնիսկ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի ընդունումը:

Բանաձևում անդրադարձ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքին: Մասնավորապես`  բանաձևի «M» և «O» հղումներում կարևորվում է ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն նույն կետերում կա նաև հստակեցում, որ խոսքը ԱլԳ տարածաշրջանում այն հակամարտությունների մասին է, որտեղ «Ռուսաստանը ակտիվ դեր ունի որպես արգեսոր» կամ «որոնց կողմ է հանդիսանում Ռուսաստանը»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: