Գլազգոյում ոստիկանական ուղղաթիռի կործանումից հետո զոհվել է 3 մարդ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությունը։
Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարարը հայտարարել էր, որ հաշվի առնելով վթարի ծավալները, պետք է պատրաստ լինել, որ կարող են զոհեր լինել։
Հիշեցնենք, որ ուղղաթիռն ընկել է փաբի վրա, որտեղ եղել է ավելի քան հարյուր մարդ։ Այս պահին հայտնի է 9 վիրավորի մասին։