տուն Քաղաքական Միջազգային Ուղղաթիռն ընկել է Գլազգոյի լեփ-լեցուն փաբերից մեկի վրա (տեսանյութ)

Ուղղաթիռն ընկել է Գլազգոյի լեփ-լեցուն փաբերից մեկի վրա (տեսանյութ)

193
0

britain-helicopter-crash

Երեկ Շոտլանդիայում ուղղաթիռն ընկել է մարդկանցով լեփ-լեցուն փաբի վրա։ Գլազգոյի շրջաններից մեկում ոստիկանական ուղղաթիռի կործանման պատճառով կան մոտ մեկ տասնյակ վիրավորներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարաները։ Ականատեսներից մեկը պատմում է, որ իրենք սկզբում ուժեղ պայթյունի ձայն են լսել․ «Այդ դահլիճի մի մաում փոշի լցվեց։ Չէինք հասկանում ինչ է կատարվում։ Մեկ վայրկյանից սկսվեց խուճապ, մարդիկ վազեցին դեպի ելք»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արձագանքել է տեղի ունեցածին։ «Ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր տուժել են Գլազգոյում։ Արտակարգ իրավիճակների ուժերն աշխատում են», — հայտարարել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here