տուն Արցախ Արցախում 28 քաղաքացու թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

Արցախում 28 քաղաքացու թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

234
0

Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը.

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել»:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: