Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է եղել։ Գումարային վարակվածների թիվը դարձել է 8։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում»,- նշում են նախարարությունից:
Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 3-ն արդեն ապաքինվել է: Արցախում այս պահին մեկուսացված է 20 քաղաքացի, թեստավորվել է 195 մարդ։
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։