տուն Արցախ Հայտնի են Արցախի 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

Հայտնի են Արցախի 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

201
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից վեցն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: