տուն Արցախ Արայիկ Հարությունյանին տրամադրվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

Արայիկ Հարությունյանին տրամադրվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

222
0

ԱՀ ԿԸՀ-ի կայքէջից տեղեկանցում ենք, որ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին:

«Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությամբ:

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։