տուն Արցախ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

307
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Երևանում հանդիպել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկել ենք անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ենք անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանն ուղղված քայլերին»,-գրել է Արայիկ Հարությունյանը՝ զուգահեռ հրապարակելով իր և Արմեն Գրիգորյանի լուսանկարը: