«ՀՀ զինված ուժերը պատրաստ են բանակցային ցանկացած ելքի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Վերջինս հատկապես հայտնել է, որ բանակցության ցանակացած ելքի մեր զինված ուժերը պատրաստ են, բանակցության ընթացքը որևէ կերպ չի ազդում զինված ուժերի մարտական պատրաստության վրա:
«Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որևիցե բանակցային գործընթաց չի սահամանափակում մեր պատասխանատվությունը», — ասեց նախարարի տեղակալը: