Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն՝ այսօր՝ երեկոյան՝ ժամը 19:00-ին, հանդես կգա ֆեյսբուքյան ուղիղ եթերով:
«Զրույց քաղաքացու հետ ձևաչափում այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթերում կանդրադառնամ օրվա խորհրդին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավոր մարդու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում մեր անելիքներին և, իհարկե, վերջին շրջանում իմ կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքներին, որոնք, կարծում եմ, հանրային մեծ հետաքրքրություն են առաջացրել:
Հանդիպում ենք նախանշված ժամին»,- գրել է Արայիկ Հարությունյանը։